#ՄնաՏանը․ Լուսինե Թովմասյանի նոր ֆոտոշարքը

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն իր միկրոբլոգում հրապարակել նոր լուսանկարներ իր ֆոտոշարքից։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարներում Լուսինեն դեղին հագուստ է կրում։ Նկարներում դերասանուհին նախապատվությունը տվել է նուրբ շպարին։ Երիտասարդ մայրիկը հրապարակված լուսանկարներից մեկին կից թողել է հետևյալ մեկնաբանությունը․ «Մեզ մնում են լավ և վառ հիշողությունները: Ինչպես նաև մոտ ապագայի դրական կանխատեսումները»։

«Իմ մտքերը իսկապես սպառվել են, թե ինչպես և ինչով կարող եմ զբաղեցնել Արիանային: Եթե ունեք առաջարկ, խնդրեմ կիսվեք»,- գրել է Լուսինեն մեկ այլ լուսանկարի մեկնաբանության բաժնում։

Գեղեցկուհու հետևորդները գնահատել են Լուսինեի հետաքրքիր կերպարը և բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել նրան։