Նախուտեստները կարող են փչացնել կազմվածքը և վնասել առողջությանը

Ըստ НТВ-ի՝ շատ սննդաբանների համար «ամենավատ» բառերից մեկը «նախուտեստն է»: Այն ոչ նախաճաշ է, ոչ ճաշ, ոչ էլ ընթրիք, այլ ինչ-որ անհասկանալի բան՝ հիմնական ուտելիքների միջև: Միևնույն ժամանակ, խանութներում և համացանցում մենք հաճախ ենք տեսնում ապրանքներ, որոնք գովազդվում են որպես «առողջ նախուտեստներ»: Սակայն ոչ վաղ անցյալում Նիդեռլանդների հետազոտողները հաշվարկել են. գրասենյակում աշխատող միջին վիճակագրական կինը նախուտեստների հետևանքով տարեկան ստանում է լրացուցիչ 100 հազար կիլոկալորիա:

Նախուտեստներից հաջողությամբ ձերբազատվելու գաղտնիքն այն է, որ հիմնական կերակուրները բավականաչափ հագեցնող լինեն՝ հագեցած սպիտակուցներով և ածխաջրերով, ինչպիսին ամբողջական հատիկավորների դեպքում է։