«КиноПоиск»-ի վերլուծաբաններն ուսումնասիրել են, թե ինչ ֆիլմեր և սերիալներ են մեծ պահանջարկ վայելում ինքնամեկուսացման և կորոնավիրուսային համաճարակի ժամանակ։
Ամենահայտնին և մեծ պահանջարկ վայելողը դարձել է Սթիվեն Սոդերբերգի 2011 թվականի «Վարակումը» ֆանտաստիկ մարտաֆիլմը՝ բժիշկների միջազգային կազմակերպության մասին, որը փորձում է դիմակայել մահացու վիրուսի տարածմանը: Հետաքրքրության աճը դեպի ֆիլմը սկսվել է կորոնավիրուսի մասին նորությունների հոսքի ֆոնին, նշում են վերլուծաբանները: Վերջին երկու շաբաթվա ընթացքում «КиноПоиск»-ում ֆիլմի էջը 50 անգամ ավելի հաճախ են դիտել, քան փետրվարին:
Համաճարակի ֆոնին աճել է հետաքրքրությունը նաև մի շարք այլ ֆիլմերի նկատմամբ, որոնք թողարկվել են մի քանի տարի առաջ։ Դրանց մի մասը համաճարակի և դատարկ քաղաքների մասին ֆիլմերն են։