Գոհար Ավետիսյանը հրապարակել է մի քանի տարվա վաղեմություն ունեցող լուսանկարներ, որոնք զարմացրել են երկրպագուներին

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը մեծ համբավ ձեռք բերեց իր պրոֆեսիոնալիզմի ու յուրահատուկ մոտեցման շնորհիվ: Նա համարվում է ռուս լավագույն դիմահարդարներից մեկը և շրջագայում է աշխարհով մեկ՝ անցկացնելով վարպետաց դասեր։
Ավետիսյանը վերջերս արդեն ակտիվ զբաղվում է նաև երաժշտությամբ, և իր ու Տիգրան Ասատրյանի զուգերգից հետո՝ շաբաթներ առաջ եղավ նրա երկրորդ տեսահոլովակի պրեմիերան:

Իր հազարավոր երկրպագուների աչքի առաջ գեղեցկուհին ազատվեց 30 կգ ավելորդ քաշից՝ իր օրինակով ոգեշնչելով բազմաթիվ կանանց ու հավատացնելով նրանց, որ գեղեցկության հասնելու բոլոր ճանապարհները բաց են և պետք է միայն ցանկություն:
Օրեր առաջ իր միկրոբլոգում Գոհարը հրապարակել է նոր լուսանկարներ՝ ներկայացնելով, թե ինչպիսին էր ինքը տարիներ առաջ ու ինչպես էր դիմահարդարվում։ Լուսանկարները զարամացրել են երկրպագուներին, ովքեր հիացել են Գոհարով, ով կարողացել է այս տարիների ընթացքում այդքան փոխվել ու նաև հմտանալ իր գործում։