«Հաճախորդները դժգոհում էին ինձանից։ Սթափ վիճակում այդ ամենն ինձ համար սարսափելի էր»․ Դանա Բորիսովան՝ էսկորտ ծառայությունում աշխատելու մասին

Հեռուստահաղորդավարուհի Դանա Բորիսովան Ինստագրամի «Блокнот» կոչվող պարտալի ուղիղ եթերում խոսել է ուղեկցորդային ծառայությունում, կամ ինչպես ընդունված է ասել՝ էսկորտում աշխատելու մասին։ Ըստ սկանդալային հաղորդավարուհու, ամենամեծ գումարը, որ նրան առաջարկվել է սեռական հարաբերության դիմաց, եղել է 300 հազար ռուբլի:

«Անկեղծ ասած, ես 3-4 անգամ էսկորտ ծառայություն մատուցել: Ես գնում էի այդ հանդիպումներին օգտագործելով այն ամենը, ինչ կարող էի: Սթափ վիճակում այդ ամենն ինձ համար սարսափելի էր, ցավոտ և անտանելի: Ես հարբած էր գնում այնտեղ: Հաճախորդները դժգոհում էին ինձանից: Եվ փառք Աստծո, որ այդ ժամանակ ինձ տեղափոխեցին վերականգնողական կենտրոն, որտեղ ես  բուժվեցի» – անկեղծացել է Դանան։ Բորիսովան պնդում է, որ մինչ օրս նրան գումար առաջարկում են սեռական բնույթի ծառայություններ մատուցելու դիմաց, բայց 43-ամյա հեռուստաաստղին չեն հետաքրքրում նման առաջարկները:

«Նա այժմ էլ հարբած է», «Խեղճ Դանոչկան նորից ընկավ», «Ամբողջ վերականգնողական ընթացքը նորից ջուրն ընկավ», «Ելույթը անտրամաբանակն է, նա հաստատ ինչ-որ բանի ազդեցության տակ է» – մեկնաբանություններում գրում էին մարդիկ, ուղիղ եթերի ընթացքում: Անցյալում ամենահայտնի հեռուստահաղորդավարներից մեկը ալկոհոլիզմի և թմրամոլության զոհ է, ինչը շատ է ազդում նրա կարիերայի վրա: Այժմ Բորիսովան հեռուստատեսությամբ փայլում է միայն որպես սկանդալային շոուների հյուր, որտեղ նա պատմում է իր անձնական կյանքի մանրամասները: