«Նման մարդիկ չինքնահաստատված և իրենց կյանքում տեղ չգտած մարդիկ են». Լիլի Սարգսյան

2017 թվականին «Միսս Արմենիա» մրցույթում հաղթած և գեղեցկուհի ճանաչված Լիլի Սարգսյանը բավականին բուռն գործունեություն է այժմ ծավալում, ինչպես ինքն է նշում, զբաղվածության պատճառով չի հասցնում պլանավորել հանգիստն ու արձակուրդը:  ShowBiz.am-ը զրուցել է Լիլիի հետ հանգստի նախընտրած իր տարբերակների և խնամքի ու գեղեցկության մասին:

Նա նշում է, որ Հայաստանի ներսում շատ ու շատ վայրերրում է եղել, մեր երկրի գեղեցիկ բնությունն ու տեսարժան վայրերը վայելել, սակայն որևէ այլ երկրում Հայաստանի սահմաններից դուրս դեռևս չի եղել, բայց շուտով աշխատանքի բերումով երկրից պետք է մեկնի. այ իսկ հանգստի մասին մտածել դեռևս չի ստացվում:

Հանգստի տարբերակներից Լիլին նախընտրում է ընկերների հետ անցկացրած ժամանցը, որտեղ կլինեն միայն իրենք և կկարողանան լիարժեք հանգստանալ. «Արդեն պլաններ էի կազմել, սակայն աշխատանքս շատ է, չեմ հասցնում»,-ցավով նշեց նա:

Խոսելով ամռան այս շոգին դեմքի խնամքի և գեղեցիկ մնալու մասին՝ Լիլին նշեց, որ թե՛ ամռանը և թե՛ ձմռան ինքը նախընտրում է բնական տարբերակը. «Որքան թեթև, այնքան հարմարավետ: Առանց շպարի ավելի հարմարավետ է լինում»:

Իսկ շոգին ամենաճիշտ ու կարևոր խնամքը նա համարում է լոգանքը. «Շոգ եղանակին պետք է հնարավորինս պարզ ու բնական լինել: Ես չեմ սիրում շատ շպարվել և կարծում եմ , որ դիմահարդարման փոխարեն պարզապես խնամքի միջոցներ են հարկարվոր. այդպես ավելի առողջ, բնական ու գեղեցիկ կլինի»:

Լիլին վստահ է, որ կինը եթե չլինի սեքսուալ, իր գեղեցկությունը չի երևա. «Սեքսուալ չլինելու դեպքում գեղեցկությունդ չի երևա, ոչ մեկ չի տեսնի և գնահատի դա: Իմ դեպքում արդեն 3 տարի է, ինչ գնահատել են»:

Լինել ոչ այնքան հմայիչ, սակայն կանացի՝ հնարավոր է լինել. Լիլին նշում է, որ կարևորը ներքին ինքնազգացողությունն է. «Կինը ցանկացած պարագայում պետք է իր դիրքն իմանա, հետևի իր տեսքին , ոչ թե ընկնի շպարի հետևից»:

Խոսեցինք նաև բազում քննադատությունների մասին, որոնք հաճախ են հնչում հայտնի գեղեցիկ աղջիկների մասին. «Ամեն մարդ իր կյանքն ունի. Ես երբեք չեմ քննադատում որևէ մեկին: Եթե իրենք իրենց ավելի լավ են զգում այդպես, թող քննադատեն, բայց եթե դա արվում է չափից դուրս շատ, արդեն տգեղ է դառնում ինձ համար: Ի դեպ, չափից շատ քննադատելը շատ տարածված է Հայաստանում»:

Իսկ ինքն անձամբ երբեմն անտեսում է նման մարդկանց, երբեմն էլ ժպտում ու անցնում. «Նման մարդիկ չինքնահաստատված և իրենց կյանքում տեղ չգտած մարդիկ են. Ժպտում եմ անցնում, կամ երբեմն պատասխանում, բայց ամեն դեպքում այնպես եմ անում, որ իրենց սխալը զգան ու հասկանան»:

Նյութը՝ Կիմա Միրզոյանի