Կորոնավիրուսով վարակված Լև Լեշչենկոն ողջունել է բոլորին և երգել հենց Կոմունարկայի հիվանդանոցում

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լև Լեշչենկոն, որն այժմ գտնվում է Կոմունարկայի հիվանդանոցում և որի մոտ թոքաբորբ էր ախտորոշվել, երգել է երկրպագուների համար։ Նա տեսանյութը հրապարակել է Ինստագրամի իր էջում։

Ավելի վաղ Լև Լեշչենկոյի մշակութային հիմնադրամի տնօրեն Անդրել Գայդելը սոցիալական ցանցում ֆլեշմոբ էր սկսել՝ արտիստի գործընկերներին ու երկրպագուներին խնդրելով Լեշչենկոյի երգացանկից կատարել «Надежда» երգը։

Հետևորդներին ուղղված տեսանյութում նա բոլորին շնորհակալություն է հայտնել այդ «տնային» ֆլեշմոբի համար՝ նշելով, որ իմացել է այդ երգի բազմաթիվ հիասքանչ կատարողների մասին։ Լեշչենկոն հետևորդներին բարև է փոխանցել և նրանց համար նույն երգից հատված կատարել։ Ավարիտն արտիստը հետևորդներին կոչ է արել պաշտպանել տունը, հարազատներին, մտերիմներին ու առողջությունը։

https://www.instagram.com/p/B-fLYZFIoQB/?utm_source=ig_web_button_share_sheet