Ավելորդ քաշից ազատվելու լավագույն միջոցն ընդունված է համարել ֆիզիկական ակտիվությունը, սակայն խնդիրն այն է, որ այդ մեթոդը ոչ բոլորին է հասանելի։ Ինտենսիվ մարզումները ինչ-ինչ պատճառներով շատերին են հակացուցված, ինչի հետևանքով նրանք ստիպված են լինում փնտրել քաշը կարգի բերելու այլընտրանքային տարբերակներ, սակայն ավելորդ կիլոգրամներից ազատվել կարելի է անգամ առանց մարզումների, ինչի մասին քչերը գիտեն։ Մասնագետները ներկայացրել են երեք պարզ մեթոդ, որոնք կօգնեն կարգի բերել կազմվածքն ու ազատվել ավելորդ կիլոգրամներից անգամ ֆիզիկական ակտիվության բացակայության դեպքում։
Փորձագետները պնդում են, որ ավելորդ քաշի դեմ պայքարում արդյունավետ կարող է լինել ցանկացած սննդակարգ, սակայն ոչ բոլորին է հաջողվում հետևել այդ սննդակարգերին առանց որևէ խախտման։ Սթրեսի հետևանքով մարդիկ հաճախ են խախտում սահմանված խիստ սննդակարգն ու ուտում են համեղ, սակայն շատ վնասակար մթերք, ինչպիսին են շոկոլադը, թխուկները կամ տապակած միսը։ Սակայն մասնագետները վստահ են, որ ճիշտ մթերքի գործածությունը կօգնի ազատվել այս խնդրից։ Բանն այն է, որ ախորժակի նման փոփոխության պատճառն օրգանիզմում քրոմի դեֆիցիտն է լինում, ուստի հարկավոր է սննդակարգում անպայման ներառել քրոմով հարուստ մթերք՝ նարինջ, բրոկոլի, խնձոր, խաղող, հատիկեղեն ու կարտոֆիլ։
Ավելորդ կիլոգրամները նվազեցնելու մյուս արդյունավետ մեթոդը պարբերաբար քաղցած մնալն է։ Օրինակ՝ շատ արդյունավետ կարող է լինել «5:2» մեթոդը, որը ենթադրում է, որ շաբաթվա ընթացքում հինգ օր մարդը կարող է ուտել ցանկացած մթերք, սակայն հաջորդ երկու օրվա ընթացքում պետք է բացարձակապես ոչինչ չուտի։
Նիհարելու երրորդ մեթոդը, թերևս, ամենապարզն է. հարկավոր է սննդակարգում դարչին ներառել։ Այս համեմունքը դրական ազդեցություն է ունենում մարսողական համակարգի վրա և կարող է շատ արագ հագեցնել քաղցը։ Ավելին՝ շատերը դարչին են օգտագործում ամբողջ օրվա ընթացքում ոչինչ չուտելու և քաղցի զգացումից խուսափելու համար։