«Կարմիր Գլխարկը ամուսնացել է գորշ գայլի հետ»․ Գոհար Ավետիսյանի գրառումն ու նոր կերպարը

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը տնային մեկուսացման օրերը զուր չի կորցնում։ Նա ամեն անգամ նոր դիմահարդարումներ է անում և քայլ առ քայլ դրանք սովորեցնում իր միլինոնավոր հետևորդներին։ Այսօր Գորհարը ներկայացել է բոլորիս քաջ հայտնի Կարմիր Գլխարկի կերպարով, վառ դիմահարդարմամբ ու իրեն հատուկ հումորի զգացումով մակագրել լուսանկարների շարքը։

«Այսօր մեր հյուրն է Կարմիր Գլխարկը, որն ամուսնաել է գորշ գայլի հետ, նրանից երեխա է սպասում ու որոշել է կարկանդակներ թխել տատիկի համար։ Բայց թվում է, թե կարանտինի պատճառով կարկանդակներն այդպես էլ տատիկին չեն հասնի ոի դրանք կրկին կխժռի գորշ գայլը» – գրել է Գոհարը։