Ռոման Աբրամովիչի նախկին սիրուհին հիվանդանոց է տեղափոխվել

26-ամյա մոդել Սոֆյա Նիկիտչուկը տեղափոխվել է հիվանդանոց կորոնավիրուսի կասկածանքով: 53-ամյա Ռոման Աբրամովիչի նախկին սիրուհին սպասում է թեստի արդյունքներին: «Միսս Ռուսաստան – 2015» տիտղոսակիր Սոֆյան իր արձակուրդն անցկացրել էր Կուրշավելում, որտեղ էլ շատ ռուսներ վարակվեցին կորոնավիրուսով: Վերադառնալով Մոսկվա՝ մի քանի օր անց մոդելն իրեն լավ չի զգացել և դիմել է մասնագետներին:

Այժմ մոդելը բժիշկների հսկողության տակ սպասում է կորոնավիրուսային թեստի արդյունքներին: Բացի 2015-ին «Միսս Ռուսաստան» մրցույթում հաղթելուց, աղջիկը հայտնի է նաև նրանով, որ աշխատանք է ստացել Պետդումայում՝ դառնալով պատգամավորի օգնական։ Այժմ Նիկիտչուկը զբաղվում է ոչ միայն մոդելային կարիերայով, այլև դերասանությամբ։