Քարդաշյանների հայ վիզաժիստ Հրուշ Աճեմյանը համավարակի մասին խոսել է հայերենով

ԱՄՆ-ում ապրող, արմատներով հայ վիզաժիստ Հրուշ Աճեմյանն անդրադարձել է COVID-19-ի համավարակին։ Հրուշը նշել է, որ գտնվում է տանը. վիզաժիստն իր բոլոր հրապարակումներում կոչ է անում տանը մնալ, հետևել անվտանգության ու հիգիենայի կանոններին։ Քարդաշյան քույրերի վիզաժիստը հեգնանքով է վերաբերվում երբեմն հնչող տեսակետին, թե «հայ ազգը չի վարակվի»։

Հերթական հրապարկմամբ Հրուշը հետևորդներին խնդրել տանը մնալ։ Նա տեսանյութ է հրապարեկել, որում հայ տղամարդը նշում է, որ «մեր ազգը չի վարակվի, մեր ազգին կյանքում ոչ մի վիրուս չի կպչի»։ Նա նշել է, որ տեսանյութը հրապարակում է միայն մարդկանց ստիպելու համար ծիծաղել։

«Իմ հայ հետևորդների համար. այս տեսանյութը ծիծաղեցրել է ինձ։ Որովհետև տառացիորեն ես հիշում եմ՝ երբ փոքր տարիքում հարցնում էի պապիկիս, և պատասխանն այսպիսին էր։ Կարծես՝ հայկական ռասան վեր է ամեն ինչից, չկա որևէ վարակ, որը կարող է դիպչել մեզ։ Աստված ունենք, Աստված մեզ միշտ պահել է»,- նշել է նա։  Հրուշը Աճեմյանը հավելել է, որ հավատում է՝  եթե դու հավատում ես Աստծուն, Աստված միշտ կպաշտպանի քեզ և այս ժամանակերում՝ հատկապես. «Այնպես որ, խնդրում եմ՝ աղոթեք, աղոթեք այնքան հաճախ, որքան կարող եք, որովհետև մենք հաստատապես ունենք դրա կարիքը»:

Դրա հետ մեկտեղ, նա կրկին հորդորել է հետևորդներին մնալ տանը և չափազանց զգոն լինել իրենց և մտերիմների առողջության նկատմամբ: