Քայլի Ջեների կարոտած ու ջերմ տեսանյութը

Միլիարդատիրուհի Քայլի Ջեները իր դստեր՝ Սթորմիի հետ գտնվում է տնային մեկուսացման մեջ։ Այժմ այդպես ստիված են ապրել շատ հայտնիներ, այդ թվում և Քարդաշյան-Ջեներ ընտանիքի բոլոր անդամները ու հիմա նրանցից յուրաքանչյուրն իր ընտանիքի ու երեխաների հետ փակվել է տանը։

Քույրերը միմյանց շատ են կարոտում, բայց այս հեռավորության պատճառվ նրանց փոքրիկները նույնպես չեն կարողանում շփվել միմյանց հետ։ Այսօր Քայլին մի տեսանյութ է հրապարակել, որում իր դուստրը՝ Սթորմին, Քլոյեի ու Քիմի դուստրերի՝ Թրուի և Չիկագոյի հետ ձեռք ձեռքի տված պտտվում, ծիծաղում և ուրախ խաղում են։ «Կարոտում եմ իմ փոքրիկ զարմուհիներին և այս պահերը» – տեսանյութին կից գրել է Քայլին։