Երգչուհի Փինքն ու նա 3 տարեկան որդին վարակվել են ու արդեն հաղթահարել կորոնավիրուսը

Երգչուհի Փինքն ասել է, որ իրեն հաջողվել է հաղթահարել  կորոնավիրուսը: Ամերիկացի երգչուհին իր երկրպագուների հետ կիսվել է հիվանդության ընթացքի մասին մանրամասներով: Կորոնավիրուս ախտորոշվել էր ոչ միայն Փինքի, այլև նրա երեք տարեկան որդու՝ Ջեյմսոնի մոտ: Առաջին ախտանիշների ի հայտ գալուց հետո աստղն անմիջապես դիմել էր ընտանեկան բժշկին: Բժիշկը տեստավորում էր անցկացրել ու դրանց արդյունքները դրական էին եղել: Երկու շաբաթ Փինքն ու որդին մեկուսացված են եղել։ Այժմ նրանք նորից թեստ են հանձնել ու դրանց պատասխանները ցույց են տվել, որ վիրուսն արդեն հաղթահարված է։

Աստղը քննադատել է ամերիկյան կառավարությանը, որն ըստ նրա չի կարողանում ապահովել անհրաժեշտ թվով թեստեր: «Մարդիկ պետք է իմանան, որ ո՛չ երիտասարդները, ո՛չ ծերերը, ո՛չ առողջները, հարուստներն ու աղքատները ապահովագրված չեն հիվանդությունից» – գրել է Փինքն իր Ինստագրամում: Նա նաև հավելել է, որ մեկ միլիոն դոլար է նվիրաբերել՝  կորոնավիրուսային համավարակի դեմ ուղղված պայքարին աջակցելու համար: