Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանը նշել են ամուսնության օրը

Ապրիլի երեքին լրացել է ամենագեղեցիկ զույգերից մեկի ամուսնության չորրորդ տարին։ Դերասան Մովսես Երեմյանն ու պարուհի, դերասանուհի Աննա Սիմոնյանը ամուսնացել են 2016 թվականին։ Նրանք ունեն որդի՝ Անրին, որը ծնվել է ԱՄՆ-ում՝ 2018 թվականի հուլիսի 17-ին։

Այս կարևոր օրվա առթիվ Աննան իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է ջերմ լուսանկարով, որն արվել է իրենց հարսանեկան խնջույքի ժամանակ։ Լուսանկարին կից Աննան գրել է․ «Այսպիսով, 4 տարի առաջ դա պատահեց»։