Պավել Վոլյան պարում է իր կնոջ զգեստով (տեսանյութ)

Հայտնի հումորիստ Պավել Վոլյան և մարմնամարզուհի, հաղորդավարուհի Լայսան Ուտյաշևան իրենց երեխաների հետ գտնվում են տնային մեկուսացման մեջ։ Նրանք անդադար կապի մեջ են իրենց հետևորդների հետ ու փորձում են նրանց զվարճացնել։

Այս անգամ Լայսանը Ինստագրամի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել։ Ամուսինները մասնակցել են վերջերս շրջանառվող #FlipTheSwitch չելենջին, որի ընթացքում ռեփեր Դրեյքի երգի տակ մարդիկ պարում են իսկ լույսերն անջատելուց հետո զգեստափոխվում ու շարունակում պարել միմյանց հագուստով։ Լայսանը ընտրել է բավականին բաց ու սեքսուալ զգեստ, որը լույսերն անջատելուց հետո հայտնվել է Պավելի հագին։