«Խոսել եմ Աստծո հետ, նա ասել է, որ մեզ հետ ամեն ինչ կարգին կլինի». Լեդի Գագա

Հանրահայտ փոփ կատարող Լեդի Գագան անցել է կարանտինային ռեժիմի կորոնավիրուսի համաճարակի ընթացքում: Ինստագրամյան իր էջում նա գրել է, որ ինքնամեկուսացել է տանը՝ իր շների հետ։

«Ես ինքնամեկուսացած եմ: Սիրում եմ քեզ, աշխարհ, մենք կանցնենք այս փորձության միջով: Վստահեք ինձ, խոսել եմ Աստծո հետ, նա ասել է, որ մեզ հետ ամեն ինչ կարգին կլինի»,- գրել է Լեդի Գագան իր միկրոբլգում:

Օգտատերերը նկատել են, որ հրապարակված նկարում երգչուհին անխնամ տեսք ունի: Եղունգները մեկումեջ կարճ ու երկար են: Նրանք ենթադրել են, որ երգչուհին ինքնուրույն չի կարողանում խնամել ձեռքերը։