Աշխատանքային լարված գրաֆիկն ու մշտական սթրեսը խիստ բացասաբար են անդրադառնում մարդու առողջական վիճակի վրա և ժամանակին միջոցներ չձեռնարկելը կարող է դառնալ լուրջ խնդիրների առաջացման պատճառ։ Նման բարդություններից խոււսափելու համար հարկավոր է հնարավորինս փորձել խուսափել սթրեսից կամ գտնել դրանից ազատվելու արդյունավետ միջոցներ:
Օրվա ավարտին հոգնած ու լարված մկանները հանգստացնելու, ինչպես նաև սթրեսից ազատվելու լավագույն միջոցը տաք լոգանքն է, սակայն այս պրոցեդուրան կարելի է շատ ավելի արդյունավետ դարձնել՝ լոգանքի ջրին որոշ բաղադրիչներ ավելացնելով։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ծաղկային թուրմերի երկու բաղադրատոմս, որոնք լոգանքի ջրին ավելացնելը կօգնի հանգստանալ ու նվազեցնել սթրեսի մակարդակը։
- Երեք ճաշի գդալ չորացրած նարդոսի ծաղիկները լցնել թերմոսի մեջ, ավելացնել մի լիտր եռման ջուր և թրմել մեկ ժամ։ Պատրաստի թուրմը քամել և ավելացնել լոգանքի տաք ջրին։
- Երեք ճաշի գդալ չորացրած վարդի թերթիկներին ավելացնել մի լիտր եռման ջուր, թրմել կես ժամ, այնուհետև պատրաստի թուրմը քամել և ավելացնել լոգանքի տաք ջրին։