Չենինգ Տատումը և Ջեսի Ջեյը կրկին բաժանվել են: Դեռ վերջերս ինսայդերները հայտնում էին, որ Չենինգն արդեն մատանի է ընտրում իր սիրելիի՝ Ջեսիի համար և պատրաստվում է նրան այս գարնանը ամուսնության առաջարկություն անել:
Բայց վերջերս արդեն սկսել էին լուրեր շրջանառվել, որ սիրահարները բաժանվել են։ Այնուհետև երկրպագուները անհանգստացել էին, որ Չենինգը հրապարակավ չի շնորհավորել Ջեսիին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Եվ ահա «The Sun»-ի հրատարակությունից հայտնի դարձել, որ զույգn իսկապես բաժանվել է։ Ըստ աստղերին մոտ կանգնած աղբյուրի՝ նրանք պահպանել են բարեկամական հարաբերությունները և դեռ սերտ շփման մեջ են: «Ջեսին և Չենինգը իրոք հոգ են տանում միմյանց մասին» – բացատրել է ինսայդերը։ Նրա խոսքով Չենինգը և Ջեսին չեն բացառում, որ կարող են նորից վերամիավորվել, բայց նաև պատրաստ են նոր հարաբերություններ սկսել։