Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է նոր լուսանկարով ու դրան կից գրառում արել այն մասին, որ երազում է հայրենիք վերադառնալու մասին։ Հայտնի երգչուհին իր համերգային շրջագայության շրջանակներում մեկնել է Բրազիլիա, բայց կորոնավիրուսի համավարակի պատճառով չի կարողանում վերդառնալ Հայաստան։
«Արդեն Հայաստան վերադառնալս երազումս եմ տեսնում։ Ավստրալիայից եկա Բրազիլիա (համերգիս համար) ու անորոշ ժամանակով ստիպված եմ մնալ այստեղ, քանի որ վաղու՜՜՜՜՜՜ց չվերթները հանվել են․․․» – լուսանկարին կից գրել է Լիլիթը։