Մնացեք տանը ու հաճախ լվացեք ձեռքերը․ Հայ հայտնիների նոր ֆլեշմոբը

Հաղորդավար Վարդան Սարգսյանը հայ հայտնիների մասնակցությամբ նոր ֆլեշմոբ է սկսել ու հրապարակել այն Ինստագրամի իր էջում։ Տեսանյությում հայտնիները միմյանց են փոխանցում հեղուկ-օճառի տարաներն ու դրանով ցույց տալիս ձեռքերը հաճախ լվանալու կարևորությունը։ Տեսանյութի սկզբում Վարդան Սարգսյանը կոչ է անում մարդկանց մնալ տանն ու հաճախ լվանալ ձեռքերը։