Հոլի Բերիի որդին՝ բարձրակրունկ երկարաճիտ կոշիկներով

53-ամյա Հոլի Բերին մեծ պատասխանատվությամբ է մոտեցել ինքնամեկուսացման ռեժիմին: Դերասանուհին երկու շաբաթից ավել դուրս չի եկել տնից: Ու եթե աստղային մայրիկը կարողանում է դիմադրել փոփոխված իրականությանը, ապա նրա երեխաները նույնպես պետք է կարողանան: Հոլին ունի վեցամյա որդի և 12-ամյա դուստր, որոնք տնային մեկուսացման ռեժիմի ընթացքում փորձում են ուրախանալու ինչ-որ նոր տարբերակներ գտնել։

Հոլիի որդին բացի այն, որ գտել է այդ տարբերակը, նաև զվարճացրել է իր մայրիկի ինստագրամյան հետևորդներին։ Տղան ձանձրացրել է տանը և որոշել է փորձել իր մոր բարձրակրունկ երկարաճիտ կոշիկները: Նա որոշել է բարձրանալ իրենց տան աստիճաններն իր համար բավականին մեծ ու անհարմար կոշիկներով: Իսկ Հոլին պահը բաց չի թողել և այդ ամենը հասցրել է տեսանկարահանել ու հրապարակել Ինստագրամի իր էջում։