Դերասանուհի Եվա Լոնգարիան նույնպես գտնվում է տնային մեկուսացման մեջ։ Հայտնի դերասանուհին չի մոռանում մարզվել, կոփել մարմինն ու հոգին՝ յոգայով զբաղվելով։
Լոնգորիան իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է նոր տեսանյութով, որում դերասանուհին իր տան բակում յոգայով է զբաղվում։ Դերասանուհին վստահորեն և շատ նրբագեղ կերպով կատարել է յոգայի ամենաբարդ դիրքերից մեկը՝ գլխիվայր դիրքը, այնուհետև ոտքերի թաթերը օդում միացրել իրար։ Տեսնելով նրա ճկուն, մարզված ու գեղեցիկ մարմինը, երկրպագուները պարզապես շոկի մեջ են հայտնվել ու սկսել մեկնաբանություններում հիացմունքի խոսքեր գրել իրենց կուռքին։