Գուֆը խոստովանել է, թե ինչու է անհետացել և որտեղ է Ջիգանը

34-ամյա ռեփեր Ջիգանը մի շարք տարօրինակ տեսանյութերից ու հաղորդագրություններից հետո անհետացավ տեսադաշտից: Նրա անվերահսկելի պահվածքի մասին խոսում էին թե՛ երկրպագուները, թե՛ հայտնիները:

Այնուամենայնիվ, նրանց ընտանիքում առկա խնդիրների ու ամուսնալուծության որոշման մասին Օքսանա Սամոյլովայի արած հայտարարությունից հետո Ջիգանն անհետացավ: Նա դադարեց շփվել երկրպագուների հետ սոցիալական ցանցերի միջոցով: Ռեփերի հետևորդները սկսեցին անհագստանալ ու ահազանգել այդ մասին ռուսական լրատվամիջոցներին: Անհավատալի է, բայց իրավիճակի վրա լույս սփռեց ռեփեր Գուֆը (Ալեքսեյ Դոլմատով): ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Ջիգանը զրուցել է գործընկերոջ հետ: Հարցին, թե ուր է անհետացել Ջիգանը, Գուֆը պատասխանել է. «Ջիգանը հիվանդանոցում է»: Այս պատասխանը ռեփերի երկրպագուներին ուրախացրել է ու հույս տվել, որ իրենց սիրելի Ջիգանը վերջապես կբուժվի։