52-ամյա Ֆիլիպ Կիրկորովը բացահայտումներ է արել իր անձնական կյանքի մասին: Ռուսական փոփի արքան խոստովանել է, որ այժմ իր սիրտն ազատ է: Կիրկորովն այս ամենի մասին խոսել է 29-ամյա հեռուստահաղորդավարուհի և բլոգեր Նաստյա Իվլեևայի հետ: Երգիչը պատասխանել է այն հարցերին, որոնք առավել շատ են հետաքրքրում իր երկրպագուներին: Ֆիլիպը խոսել իր անձնական հարաբերությունների մասին ու խոստովանել, որ հիասթափված է կանանցից: Նա դեռ չի հանդիպել այն միակին, որը կարող է նրա համար կյանքի հուսալի ուղեկից լինել: Արտիստի կյանքում եղած կանայք նրան խորապես վիրավորել են:
«Հիմա ես մենակ եմ, և ինձ դուր է գալիս այս վիճակը… Եթե սիրահարվում եմ, սկսում եմ միլիոնավոր փողեր, ջանքեր և ժամանակ ծախսել: Եվ հետո ես ինձ սկսում եմ խղճալ: Ոչ թե փողերս ափոսոսալ, այլ ինքս ինձ» – ասել է երգիչը: Ֆիլիպը շեշտել է, որ շատ ժամանակ է ծախսել կանանց վրա, ովքեր իրականում արժանի չէին իր ուշադրությանը: «Հիմնականում, ես ոչինչ չէի ստանում … Ինձ միայն խաբում էին: Անընդհատ: Եվ ես այնքան եմ հոգնել այդ ամենից, որ եթե հանկարծ ինչ-որ իրական զգացմունք մուտք գործի իմ կյանք, ես գուցե դա չնկատեմ» – դժգոհել է Կիրկորովը։