ՌԴ էստրադային երգիչ Գրիգորի Լեպսը ձայնագրել է Վլադիմիր Վիսոցկու երգերի իր տարբերակի առաջին ալբոմը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին երգիչը հայտնել է իր ինստագրամյան էջում:
Ձայնասկավառակը կոչվում է «Мой первый срок» և կազմված է երաժշտի սիրած կատարումներից: «Դրանք այն երգերն են, որոնք ես սիրում եմ երգել խոհանոցում կիթառի հնչյունների ներքո՝ մտերիմներիս շրջապատում: Ես երկար էի պատրաստվում դրանք ձայնագրելուն և ձեզ ներկայացնելուն»,- մեկնաբանել է Լեպսը:
Երգիչն ընդգծել է, որ հույս ունի, որ Վիսոցկու երգերն իր կատարմամբ կօգնեն իր երկրպագուներին «հարկադիր ինքնամեկուսացման և կարանտինի ժամանակահատվածում»: