Hermes նորաձևության տան նախկին գլխավոր դիզայները մահացել է COVID-19-ից

Hermes նորաձևության տան նախկին դիզայներ Լեյլա Մենշարին մահացել է 93 տարեկան հասակում, Ֆրանսիայում: Այս մասին հայտնում է ֆրանսիական Le Figaro-ն՝ հղում անելով նորաձևության տան մամուլի ծառայությանը:

Պարբերականի տվյալներով՝ նա վարակված էր կորոնավիրուսով:

1961 թ.-ից Մենշարը միացել է «Հերմեսի» դիզայներական թիմին և մի քանի տասնամյակ՝ մինչև 2013 թվականը, աշխատել է որպես Փարիզում ընկերության գլխավոր բուտիկի գեղարվեստական ղեկավար:

«Նա ցուցափեղկիցթատրոն ստեղծեց, որը բաց էր այլ աշխարհների համար»,- նշված է նորաձևության տան հայտարարությունում։