Էնրիկե Իգլեսիասը անչափ գեղեցիկ տեսանյութ է հրապարակել փոքրիկ դստեր հետ

Վերջերս հանրահայտ երգիչ Էնրիկե Իգլեսիասը և նրա կինը՝ Աննա Կուրնիկովան երրորդ անգամ վայելեցին ծնողներ դառնալու բերկրանքը։ Երկու ամիս առաջ լույս աշխարհ եկավ նրանց դուստրը՝ Մաշան։ Զույգը հազվադեպ է կիսվում ընտանեկան մանրամասներով ու փոքրիկների տեսանյութերով ու լուսանկարներով։

Բայց այս անգամ Էնրիկեն և Աննան ուրախացրել են իրենց հետևորդներին։ Իգլեսիասն Ինստագրամի իր էջում կիսվել է անչափ գեղեցիկ մի տեսանյութով, որում իրենց 2 ամսական դուստրը հայրիկի գրկում պարում է «We Are Young» երգի տակ։ Ըստ ձեզ ո՞ւմ է ավելի շատ նման փոքրիկ Մաշան՝ մայրիկին, թե՞ հայրիկին: