1946 թվականին, երբ դիզայներները ստեղծեցին առաջին լողազգեստը, այն քննադատությունների պատճառ դարձավ: Լողազգեստով լողափում ներկայանալը համարվում էր խայտառակություն, որովհետև հասարակությունը երկար ժամանակ չէր կարողանում ադեկվատ ու դրական ընդունել այն:
Զարմանալի է, բայց անտիկ ժամանակներում կանայք ավելի ազատ կարող էին հագնվել, քան 19-րդ դարում. Հին Հունաստնաում գեղեցկուհիները շոգ եղանակին կարող էին սովորական կտորով, պարզապես, ծածկել կուրծքն ու հետույքը, իսկ 19-րդ դարում խեղճ կանայք լողափ էին գնում երկար ու անհարմար զգեստներով:
Լողազգեստների տեսակները գնալով նոր փոփոխությունների էին ենթարկվում:
1907 թվականին լողորդուհի Անետ Քելերմանին բանտարկեցին բոստոնյան մրցումների ժամանակ, որովհետև նրա լողազգեստը ընգծում էր կազմվածքը:
Դրանից երկար ժամանակ անց՝ 1920 թվականին, ստեղծվեց այն լողազգեստը, որն այսօր ծանոթ է բոլորիս:
Այն սիրվեց ու մեծ պահանջարկ գտավ ժամանակի գեղեցկուհիների հիանալի գովազդի շնորհիվ: Ռիտա Հեյվորթը, Ավա Գարդները, ովքեր այդ ժամանակի ամենագեղեցիկ ու էլեգանտ կանանցից էին, առաջինը հանդես եկան նոր ու համարձակ լողազգեստներով:
Բայց այսօր լողազգեստներն ավելի համարձակ ու սեքսուալ են:
Այս ամառ նորաձև են մինի լողազգեստները, որոնք շատ քիչ են ծածկում կանանց շքեղ բարեմասնությունները: