Միխայիլ Գալուստյանը «Փոխվիր տանը» չելենջ է սկսել և սափրել դեմքը (տեսանյութ)

Ռուսաստանաբնակ հայ հումորիստ և կատակերգական ժանրի դերասան Միխայիլ Գալուստյանն Ինստագրամ սոցկայքի իր էջում «Փոխվիր տանը» վերնագրով «չելենջ» է սկսել և սափրել մորուքն ու բեղերը։

«Տնային մարտահրավեր եմ սկսում։ Խնդրեք ձեր հարազատներին փոխել ձեզ»,- հրապարակված տեսանյութին կից գրել է Գալուստյանը։

Դերասանին սափրվելու հարցում դուստրերն են օգնել։ Տեսանյութի վերջում Գալուստյանը ցուցադրել է արդյունքը՝ ամբողջովին սափրված դեմքը։

Դերասանի նոր կերպարն ակնհայտորեն նրա հետևորդները շատ են հավանել․ ոմանք մեկնաբանությունների բաժնում նշել են, որ արտիստը «10-20» տարով կարծես երիտասարդացած լինի։

Միխայիլ Գալուստյանը մարտահրավեր է նետել Ալեքսանդր Ռեվվային, Ալեքսանդր Օվեչկինին, Դմիտրի Նագիևին, Իլյա Կովալչուկին, Հուսեյն Հասանովին, Սերգեյ Սլեպակովին, Սերգազը Տոկտարբեկին, Ամիրան Սարդարովին և նրանց, ովքեր ցանկություն կունենան մասնակցելու։

https://www.instagram.com/p/B-pEV60KU6Z/?utm_source=ig_web_button_share_sheet