Անահիտ Սիմոնյանը վերադարձել է Երևան. նրան 14 օրով մեկուսացրել են

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը երեկ կայացած հատուկ չվերթով Մոսկվայից ժամանել է Երևան։ Թռիչքի ընթացքում նա եղել է հատուկ համազգեստով ու հետևորդներին տեղեկացրել է, որ շուտով կլինի հայրենիքում։

Անահիտը Ինստագրամի Stories բաժնում օդանավակայանից տեսանյութ է տեղադրել ու կից գրել․ «Երևան, դիմավորիր մեր հայկական չվերթը»։ Երգչուհին նաև կատակել է․ «Իսկ հետո մենք իբրև բանտարկյալններ ենք»:

Ավելի ուշ Անահիտը հրապարակում է արել՝ հայտնելով, որ արդեն հյուրանոցում է և իրեն լավ է զգում։ Երգչուհին 14 օր պետք է մնա կարանտինում: