«Ես ավելի մոլի եմ կապվում իմ աշխատանքի հետ, երբ մերժված եմ, որովհետև գիտեմ, որ դեռ գնահատվելու եմ: Ուզում եմ, որ մարդիկ տեսնեն և հասկանան, որ նույնիսկ ծայրահեղությունները կարելի է վերածել արվեստի. կարելի է վերցնել էրոտիկ նկարներ՝ և արվեստի միջոցով դարձնել դրանք վեհ մի բան»,- ասել է ամերիկացի լուսանկարիչ Ռոբերտ Մեպպլտորպը, ով հայտնի էր իր էրոտիկ և հատկապես հոմոսեքսուալ բնույթի լուսանկարներով:
Նրան շատերն անվանում են արգելված արվեստի ներկայացուցիչ:
Նա ցանկանում էր ներկայացնել տարբեր ազգերի գեղեցկությունը արվեստի միջոցով:
Ռոբերտը խենթանում էր նաև ծաղիկների համար՝ նմանեցնելով նրանց գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Նա ցանկանում էր լուսանկարել ծաղիկները՝ դարձնելով դրանք էրոտիկ արվեստի մի մաս:
Նյույորքյան Գուգենհայմի թանգարանը ողջ 2019 թվականին ներկայացնելու է աշխարհահռչակ լուսանկարչի աշխատանքները: Թանգարանի այցելուների թիվը մեծացել է 38 տոկոսով:
Ռոբերտ Մեպպլտորպը դարձել է ժամանակակից երիտասարդության ամենասիրելի լուսանկարիչը։ Շատերն են փորձում հասկանալ նրա հաջողության բանաձևը, որպեսզի կարողանան արժանանալ նույն փառքին։
VOGUE-ը նրան ճանաչել է բոլոր ժամանակների ամենայուրահատուկ ու խենթ լուսանկարիչ։