«Նա ամենալավ հատկանիշներն է վերցրել մայրիկից և հայրիկից»․ Սամոյլովան հիացրել է երկրպագուներին որդու լուսանկարով

Օքսանա Սամոյլովայի և Ջիգանի ընտանեկան սկանդալից հետո, մոդելը սփոփանքն իրենց երեխաների մեջ է գտել: Նրանք վերջերս են վերադարձել Մայամիից և այժմ ինքնամեկուսացման մեջ են գտնվում Մոսկվայի մերձակայքում գտնվող իրենց տանը: Նույնիսկ Ջիգանից բաժանվելու հայտարարությունն անելուց, հետո Օքսանան չի կորցնում լավատեսությունը ու իր երեխաների հետ տեսանյութեր ու լուսանկարներ է հրապարակում։

Մոդելը լուսանկարել է իր նորածին որդուն՝ Դավիթին ու լուսանկարին կից կատակով գրել․ «Ծնվել է պատրաստի սանրվածքով»։ Օքսանայի ինստագրամյան հետևորդները բուռն են արձագանքել երեխայի լուսանկարին։ Մեկնաբանություններում գրված հաճոյախոսություններում երկրպագուները ասել են․ «Աստվածներ, նա պարզապես անիրական է», «Որքան գեղեցիկ է նա: Ձեր երեխաները բոլորն էլ հրաշալի են», «Այսքան քաղցր տղա», «Տիկնիկ է», «Նա ամենալավ հատկանիշներն է վերցրել մայրիկից և հայրիկից», «Ամենագեղեցիկ երեխան»։