Քեթի Փերին և Օրլանդո Բլումն այն աստղային զույգերից են, որոնք գաղտնի չեն պահում իրենց կյանքը: Մարտի սկզբին երգչուհին նոր տեսահոլովակի շնորհիվ հայտնեց երկրպագուներին իր հղիության մասին, հետո սիրահարները խոսեցին իրենց հարսանեկան պլանների մասին, այնուհետև բացահայտեցին երեխայի սեռը: Եվ ահա այժմ հայտնի է դարձել, որ Քեթիին արդեն հստակ որոշել է, թե ում անունն է տալու իրենց դստերը:
Քեթին մտադիր է անվանակոչել դստերը իր հանգուցյալ տատիկի պատվին: Բազմաթիվ հարցազրույցներում նա բազմիցս շեշտել է, որ իր կերպարի վրա մեծապես ազդել է տատը, որն իր համար ուժեղ կնոջ օրինակ է եղել: Տատիկի երկու անունների ու ազգանվան շնորհիվ ապագա ծնողներն ունեն երեք տարբերակ՝ Էնն, Փերլ և Հադսոն: Քեթիին և Օրլանդոն հավանաբար այդ երեք անուններից մեկի օգտին վերջնական որոշում կկայացնեն՝ արդեն տեսնելով նորածնին: Հիշեցնենք, որ փոքրիկը պետք է լույս աշխարհ գա ամռանը: