Քայլի Ջեները իր դստեր նկարով բլուզ է կրում

Ավելի քան երկու ամիս է անցել Քայլի Ջեների և Թրեվիս Սքոթի դուստր Սթորմիի ծննդյան օրվանից (փետրվարի 1-ին երեխան դարձել է մեկ տարեկան), բայց լայնածավալ տոնակատարության որոշ մանրամասներ դեռ նոր են ի հայտ գալիս։ Ինչպես պարզվել է, Քայլին պատվիրել էր հատուկ ապրանքատեսակ, որը նախատեսված էր լայնածավալ «Stormi World» տոնակատարության համար։ Սակայն 22-ամյա աստղը այս ապրանքանիշի արդադրանքներից մեկը ցույց է տվել իր երկրպագուներին անցած գիշեր: Դա է սպորտային լայն բլուզ է, որի հետևի մասում Սթորմիի բազմաթիվ դիմանկարներն են պատկերված։