«Արքայադուստր Ժասմինը ամուսնացել է»․ Գոհար Ավետիսյանի նոր ու վառ կերպարը

Ինչպես արդեն օրեր առաջ նշել էինք, հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը տնային մեկուսացման օրերը զուր չի կորցնում։ Նա ամեն անգամ նոր դիմահարդարումներ է անում և քայլ առ քայլ դրանք սովորեցնում իր միլինոնավոր հետևորդներին՝ իր կազմակերպած նոր մրցույթի շրջանակներում։

Այսօր Գոհարը ներկայացել է բոլորիս սիրելի «Ալադդին» հայտնի մուլտֆիլմի արքայադստեր՝ Ժասմինի կերպարով, վառ դիմահարդարմամբ ու իրեն հատուկ ոճով մակագրել լուսանկարների շարքը։ «Սիրելինե՛ր, այսօր մեր հյուրն է արքայադուստր Ժասմինը։ Չնայած մենք արդեն տեսնում ենք այս հեքիաթի շարունակությունը։ Մեր արքայադուստրն ամուսնացած է և սպասում է փոքրիկ արքայազնի», – գրել է Գոհարը։