Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը բազմասերիանոց նախագիծ է մեկնարկել, որին «Ուիլը տնից» (Will From Home) անվանումն է տվել, գրում է NME հրատարակությունը։
Դերասանն այն նախաձեռնել է կորոնավիրուսի համավարակի հետևանքով կարանտինի մեջ գտնվող մարդկանց լիցքաթափելու համար։ Հայտնի է, որ սերիալը բաղկացած կլինի 12 մասից․ նշվում է, որ արդեն թողարկվել է երկու սերիա։
Առաջին մասում աստղը ցուցադրել է որդու՝ Ջեյդենի՝ ավտոտնակում գտնվող արձանը, որի հետևում երևում է նաև «Սևազգեստ մարդիկ» ֆիլմից Ուիլ Սմիթի հերոսի՝ ստվարաթղթից պատրաստված կերպարը։
https://www.instagram.com/p/B-hhMXyhNF8/?utm_source=ig_web_button_share_sheet