Վիկտորյա Բոնյան պնդում է, որ երբեք գումարի դիմաց սեռական հարաբերություններ չի ունեցել

40-ամյա հաղորդավարուհի Վիկտորիա Բոնյան իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է իր անձնական կյանքի մանրամասներով: Նա պատասխանել է տղամարդկանց հետ փողի դիմաց հարաբերություններ ունենալու մասին իր հասցեին արված մեղադրանքներին: Վիկտորյան ասել է, որ իր մասին նման հայտարարությունները տարածում են նախանձ մարդիկ։ Նա վստահեցրել է, որ երբեք փողի դիմաց սեռական հարաբերություններ չի ունեցել:

«Ես այն մարդը չեմ, ով ինչ-որ մեկի հետ ինչ-որ բան կաներ փողի դիմաց: Եվ հավատացեք ինձ, իմ բնավորությամբ, ոչ մի տղամարդ չէր գա ինձ մոտ, եթե ես ինքս դա չցանկանայի: Երբեք ոչ մի տղամարդ չի դիպչել ինձ, մինչև ես ինքս դա չեմ ցանկացել: Հավատացեք ինձ: Ես երբեք փողի դիմաց սեռական հարաբերություն չեմ ունեցել», – ասել է Բոնյան ինստագրամյան ուղիղ եթերի ժամանակ։