Միլա Յովովիչի դուստրերը երգում են սիրելի ռուսական մուլտֆիլմի երգը (տեսանյութ)

Միլա Յովովիչը դուստրերի մեջ սերմանում է սերը՝ ռուսական մշակույթի հանդեպ: Աղջիկները մանկական երգ են սովորել խորհրդային ժամանակաշրջանի «Անտոշկա» մուլտֆիլմից: 12-ամյա Էվերը և 5-ամյա Դեշիելը ուրածությամբ են ռուսերեն սովորում: Երկուսն էլ փորձում են գործնականում կիրառել ձեռք բերած հմտությունները: Ձանձրալի դասերի փոխարեն, աստղային մայրիկը համերգներ է կազմակերպում:

Ինքնամեկուսացման պայմաններում նրանք փորձում են օրերը դարձնել ոչ միայն արդյունավետ, այլև ուրախ: Աստղը դուստրերին սովորեցրել է Անտոշկայի մասին մանկական երգը ու նրանց կատարման տեսանյութը Էվերը տեղադրել է Ինստագրամի իր էջում։