Քիմ Քարդաշյանը նշել է իր համար շատ կարևոր օրը

Քիմ Քարդաշյանը երեկ իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է նոր լուսանկարով։ Լուսանկարին կից գեղեցկուհին գրել է, որ նշում է հոր՝ Ռոբերթ Քարդաշյանի պատվին անվանված  բժշկական կենտրոնի գործունեության մեկ տարին:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քարդաշյանի անվան բժշկական կենտրոնը զբաղվում է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների բուժմամբ։ Կենտրոնը գործում է Լոս Անջելեսում: