Ապրիլի 9-ին, հոլիվուդյան դերասանուհի Քրիստեն Ստյուարտը նշում էր ծննդյան տարեդարձը, նա դարձավ 30 տարեկան: Չնայած այն հանգամանքին, որ նա դերասանական գործունեություն է ծավալում դեռ վաղ մանկությունից, նա համաշխարհային ճանաչում է ձեռք բերել, երբ 18 տարեկան էր։
Բելլայի դերը «Մթնշաղ» ֆիլմում նրան դարձրեց հայտնիմ սիրված ու պահանջված դերասանուհի: Հիշեցնենք, որ Քրիստեն Ստյուարտը առաջին և առայժմ միակ ամերիկուհին է, ով ստացել է ֆրանսիական հեղինակավոր «Սեզար» կինոմրցանակը «Clouds of Sils Maria» ֆիլմում կերտած դերի համար: Դերասանուհու ծնդդյան օրվա առթիվ, ձեզ ենք ներկայացնում նրա ամենավառ ու հիշվող կերպարները, որոնցով Քրիստենը ներկայացել է աշխարհի մասշտաբով ամենահեղինակավոր ու հայտնի միջոցառումներ, մրցանակաբաշխությունների ու հավաքայութների ժամանակ։
«CHANEL 2018/19» հավաքածուի ցուցադրությունը Սեուլում
«THE MET GALA 2019»
Վենետիկյան 76-րդ կինոփառատոն
«CHANEL 2019/20» հավաքածուի ցուցադրությունը Փարիզում
Ջիմի Ֆելոնի շոուի ժամանակ
Լոնդոնյան միջազգային 63-րդ փառատոն