Ինչպե՞ս է Սվետլանա Լոբոդան նշել դստեր ծննդյան օրը

Երեկ երգչուհի Սվետլանա Լոբոդան նշում էր իր ավագ դստեր՝ Եվայի ծննդյան տարեդարձը: Աղջնակը դարձավ 9 տարեկան։ Այս անգամ երգչուհին հյուրերի հետ ոչ մի երեկույթ չէր կազմակերպել, նրանք ստիպված էին տոնել Եվայի տարեդարձը նեղ ընտանեկան միջավայրում՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Ի պատիվ աղջկա ծննդյան օրվա, երջանիկ մայրը Ինստագրամի իր էջում տեղադրել է իր անձնական արխիվից ջերմ լուսանկարներ։ «Իմ սեր, իմ երջանկություն, իմ կյանք։ Դու այսօր դարձար 9 տարեկան։ Առողջ եղիր, աղջիկս: Թող Աստված քեզ պահապան լինի», – իր ու դստեր լուսանկարների շարքին կից գրել է երգչուհին: