Էմբեր Հերդին սպառնում է ազատազրկում՝ զրպարտության և կեղծ ցուցմունքներ տալու համար

Ջոնի Դեփի դեմ ներկայացրած բողոքի շրջանակներում Էմբեր Հերդին սպառնում է ազատազրկում՝ զրպարտության և ապացույցների կեղծման համար։ Նախկին ամուսիններ սկանդալը նոր թափ է առնում: Ըստ արևմտյան ԶԼՄ-ների, դերասանուհին, ով Դեփին հրապարակավ մեղադրել է ընտանեկան բռնության մեջ, դատապարտվելու է ազատազրկման՝ զրպարտության և կեղծ ցուցմունքների համար:

Հիշեցնենք, որ 2016-ի գարնանը Էմբեր Հերդը Դեփին մեղադրել էր բռնության մեջ և պահանջել նրան վճարել 7 միլիոն դոլար փոխհատուցում։ Դերասանուհու հայցը բավարարվել էր, և դա աննկարագրելի լուրջ հարված էր հասցրել Դեփի հեղինակությանը։

Անցյալ տարի դերասանը հակընդդեմ հայց էր ներկայացրել ՝ պահանջելով իրեն վճարել 50 միլիոն դոլար՝ զրպարտության համար: Դերասանը դատարանին ներկայացրել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Հերդը բղավում նրա վրա, հայհոյում, սպառնում ու խոստովանում, որ հարվածել է նախկին ամուսնուն։ Բացի այդ, նա ներկայացրել է այլ ապացույցներ ևս, որոնք վկայում են Էմբերի դեմ: Դատական նիստերի ընթացքում պարզվել է, որ Հերդը դավաճանել է Դեփին Իլոն Մասկի հետ հարսանիքից ընդամենը մեկ ամիս անց, հենց Դեփի տանը։