«Սա սարսափելի է»․ Սվետլանա Լոբոդան խոսել է Ջիգանի և Օքսանայի ամուսնալուծության մասին

Օրերս 37-ամյա Սվետլանա Լոբոդան դարձել է «Super» ամսագրի ու կայքի խմբագիր Ալյոնա Ժիգալովայի ինստագրամյան ուղիղ եթերի հյուրն ու պատմել, թե ինչպես է երեխաների հետ անցկացնում տնային մեկուսացումը, ինչպես նաև քննարկել շոու բիզնեսի աշխարհի վերջին նորությունները:

Սվետլանան և Ալյոնան անդրադարձել են նաև ամենաշատ քննարկվող թեմաներից մեկին՝ Ջիգանի և նրա չորս երեխաների մոր՝ Օքսանա Սամոյլովայի սկանդալայի բաժանմանը: Լոբոդան խոստովանել է, որ տխրությամբ է հետևում այս պատմության զարգացմանը և մաղթել է, որ ռեփերը շուտ հաղթահարի իր կախվածությունները։

«Ջիգանը․․․ այդ խեղճ տղան, շատ եմ ցավում նրա ու իր ընտանիքի համար: Ես շատ զարմացա այս պատմությունից: Մեր ուղիները հաճախ էին խաչվում, նա ինձ մոտ երաժշտությանն ու կարիերային նվիրված տղայի տպավորություն էր թողել։ Տեղի ունեցածը վայրիություն է: Սա սարսափելի է: Նրանք չորս երեխա ունեն: Կարող ենք միայն ցավալ տեղի ունեցածի համար, մաղթել նրան ապաքինում և ջերմություն ուղարկել այդ մարդկանց» – Ալյոնայի հետ զրույցում ասել է երգչուհին։