Վեց հարմարավետ ննջասենյակ և տասը լոգարաններ հիդրոմերսող սարքերով, յոգայի ստուդիա, մերսման սենյակ, մարզադահլիճ, լողավազան և այլն․ Սելենա Գոմեսի նոր առանձնատունը հաստատ ձեզ անտարբեր չի թողնի:
27-ամյա երգչուհի Սելենա Գոմեսը նոր, շքեղ առանձնատուն է ձեռք բերել Լոս Անջելեսում: Նոր տան համար երգչուհին վճարել է 4,9 միլիոն դոլար: Առանձնատան ինտերիերը միջերկրածովյան ոճով է նախագծբած, իսկ հատակն ու կահույքը պատրաստված են բնական նյութերից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ շքեղ առանձնատան լուսանկարները։