Տիմատին նոր տեսանյութ է հրապարակել ու ցույց տվել, թե ինչպես է անցկացնում կարանտինը

36-ամյա Տիմատին իր ազատ ժամանակն անցկացնում է վեցամյա դստեր՝ Ալիսայի և հինգ ամսական որդու՝ Ռատմիրի հետ: Ռեփերը իր երկրպագուներին ցույց է տվել, թե որքան ջերմ են եղբոր և քրոջ փոխհարաբերությունները:

Ալիսան կարանտինն անցկացնում է հիմնականում տատիկի և մայրիկի հետ, բայց հաճախ է այցելում հայրիկին ու եղբորը: Տիմատին Ինստագրամի իր էջում կիսվել է տեսանյութով, որում երեխաները պառկած էին գունավոր գորգի վրա և Ալիսան փորձում էր կրկնել եղբոր դեմքի զարմացած արտահայտությունը: Նա քնքշորեն համբուրում էր եղբորը՝ ցույց տալով, թե որքան է սիրում փոքրիկին: «Նա Տիմուրիչն է, իսկ ես Տիմուրովնան», – հպարտորեն ասում էր աղջիկը Տիմատիի տեսանյութում:

https://www.instagram.com/p/B-zfZTWHGQn/