Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել իր և դերասան Դավիթ Աղաջանյանի գեղեցիկ հարսանիքից: Նշենք, որ զույգն ամուսնացել է 2018 թվականին՝ 6 տարի ընկերություն անելուց հետո։
Դավիթն ու Աննան բացօթյա խնջույք էին կազմակերպել, որտեղ կայացել էր նաև զագսի արարողությունը։ «Երկուսիս ընտրությունն էր բացօթյա խնջույք կազմակերպելը։ Ուզում էինք բնության գրկում գեղեցիկ երեկույթ ունենալ։ Ամեն ինչ սպիտակի և կանաչի համադրությամբ էր, որպեսզի մոտ մնանք բնությանը»,- ասել էր Դավիթը։
Հիշեցնենք նաև, որ ամուսիններն արդեն սպասում են իրենց առաջնեկին։ Աննան այժմ հղիության 7- րդ ամսում է։