«Ինչու՞ փորփրել անցյալը»․ Նյուշան և Եգոր Կրիդը վերամիավորվել են համատեղ երգի համար

Ժամանակին առավել քննարկվող հանրային զույգերից մեկը՝ Եգոր Կրիդը և Նյուշան, վերամիավորվել են: Ճիշտ է, առայժմ միայն համատեղ երգի ձայնագրման համար։ Երգիչը Ինստագրամում տեղադրել է նախկին սիրեցյալի հետ արխիվային լուսանկարներ և հայտնել երգի պրեմիերայի մասին։

«Mr. & Mrs. Smith։ Այսօր երեկոյան ուղիղ եթերում։ Մի բաց թողեք», – հրապարակմանը կից հակիրճ գրել է Կրիդը։

Երկրպագուները շոկի մեջ են հայտնվել երգչի անսպասելի հայտարարությունից հետո, ոմանք նույնիսկ հրաժարվել են հավատալ, իսկ ոմանք էլ Եգորին շտապել են հիշեցնել անցյալում իրենց վատ հարաբերությունների մասին։