«Այժմ ես կարող եմ անել այն, ինչ ուզում եմ»․ Օքսանա Սամոյլովայի նոր գրառումը՝ ապագայի, նոր հարաբերությունների ու ազատության մասին

Օքսանա Սամոյլովան Ջիգանից բաժանվելու որոշումը կայացնելուց հետո մեկ-երկու անգամ է անդրադարձել այդ թեմային։ Այս անգամ նա որոշել է կիսվել իր հետևորդների հետ ապագայի մասին իր մտքերով ու այժմյան հույզերով։ Օքսանան նոր լուսանկար է հրապարակել ու դրան կից գրառում կատարել։

«Հիմա ես ինքս ինձ հետ եմ ծանոթանում։ Թե ինչպիսի մայր եմ՝ գիտեմ արդեն 8 տարի, ինչպիսի կին եմ եղել՝ նույնպես գիտեմ։ Գիտեմ, թե ինչ ղեկավար եմ, ինչպիսի դուստր եմ ծնողներիս համար, ինչպիսի քույր եմ եղբայրներիս համար։ Իսկ ո՞վ եմ ես գործերի, երեխաների, աշխատանքի և հոգսերի շրջապտույտում, նույնիսկ չեմ հիշում։ Ես հիմա նստած փորձում եմ զգալ, թե ինչն ինձ դուր է գալիս, ինչն է ինձ հետաքրքրում, ինչն է ինձ գրավում, ինչն է ազդում իմ սրտի վրա։ Խոսքն այն մասին չէ, որ իմ անցած կյանքն ի սրտով չէր, ո՛չ, ես երջանիկ էի այն ամենով ինչ ես անում էի, բայց այժմ կա ազատ տեղ և ժամանակ՝ ինքս իմ մեջ որոնումներ անելու համար։ Հարաբերություններում միշտ պետք է հաշվի առնել զուգընկերոջդ զգացմունքներն ու շահերը (համենայն դեպս, ես այդպես եմ ապրել ու շարունակելու եմ այդպես վարվել ապագայում ևս, ես կարծում եմ, որ այդպես ճիշտ է): Այժմ ես կարող եմ անել այն, ինչ ուզում եմ․ տարօրինակ և վաղուց մոռացված զգացողություն է։ Ես ընկճված չեմ և ոչ էլ հարբած եմ, իհարկե ես անհանգստություն եմ զգում… Բայց ես կարծես նորից եմ մտնում այս աշխարհ: Աշխարհ, որտեղ ես մեծ եմ, ինքնաբավ և ազատ», – գրել է Օքսանան։