Քայլի Ջեների սեքսուալ լուսանկարները՝ նապաստակի կերպարում

Ամենաերիտասարդ միլիարդատիրուհի Քայլի Ջեները հետևորդներին մշտապես զարմացնում է իր էքսցենտիկ կերպարով։ Այս անգամ Քայլին նոր լուսանկարներ է հրապարակել հենց Զատկի տոնին ու դրանք մակագրել ԱՄՆ-ում այդ տոնի խորհրդանիշ համարվող նապաստակի էմոջիով։

Քայլի կերպարը բավականին բաց ու սեքսուալ է։ Լուսնկարներում նա կրում է մարմնագույն թափանցիկ զգեստ ու նապաստակի ոսկեզօծ ականջներ։ Գեղեցկուհու հետևորդները բուռն են արձագանքել սեքսուալ լուսանկարներին ու սկսել դրանց մեկնաբանություններում հաճոյախոսություններ գրել և շնորհավորել Քայլիին։