Քեթի Փերիի յուրօրինակ հանդերձանքը՝ Զատկի տոնի առթիվ

35-ամյա Քեթի Փերին նախապես շնորհավորել է երկրպագուներին Կաթոլիկ Զատիկի կապակցությամբ՝ Ինստագրամի իր էջում կիսվելով հուզիչ լուսանկարով, որում նա ներկայացել է վարդագույն և սպիտակ նապաստակի հանդերձանքով:

Այդ յուրօրինակ հանդերձանքն էլ ավելի է ընդգծել Քեթի Փերիի կլորացած փորիկը։ Երգչուհու և դերասան Օրլանդո բլումի դուստրը պատրաստվում է լույս աշխարհ գալ ամռանը։